Աշխարհ

24.10.2017 12:38


FIFA The Best. Ինչպես է քվեարկել Հենրիխ Մխիթարյանը. Արթուր Պետրոսյանը համակարծիք է նրա հետ

FIFA The Best. Ինչպես է քվեարկել Հենրիխ Մխիթարյանը. Արթուր Պետրոսյանը համակարծիք է նրա հետ

Լոնդոնում երեկ կայացել է ՖԻՖԱ-ի «The Best» մրցանակաբաշխությունը, որի ընթացքում հայտնի են դարձել տարվա լավագույնները:

Լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանացել է «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, իսկ լավագույնը մարզիչը «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն է:

Քվեարկությանը մասնակցել են ՖԻՖԱ-ի անդամ երկների ազգային հավաքականների ավագները:

ՖԻՖԱ-ի` «Թվիթերի» պաշտոնական էջը ներկայացրել է, թե ով ում օգտին է քվեարկել:

Հետաքրքրական է, որ Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լավագույն ֆուտբոլիստի իր եռյակում չի ընդգրկել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին: Առաջին տեղում հայ ֆուտբոլիստը նշել է հենց Կրիշտիանու Ռոնալդուին, երկրորդում` «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնին, իսկ երրորդ տեղում` բրազիլացի հարձակվող Նեյմարին:

Ինչ վերաբերում է տարվա լավագույն մարզչի քվեարկությանը, ապա այստեղ էլ Մխիթարյանն առաջին հորիզոնականում նշել է «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին, երկրորդ տեղում` «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիին, իսկ երրորդ տեղում` «Մոնակոյի» գլխավոր մարզիչ Լեոնարդո Ժարդիմին:

***

Ներկայացնում ենք նաև հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի և մարզական մեկնաբան Ռոբերտ Գասպարյանի քվեարկությունը:

Լավագույն ֆուտբոլիստ

Արթուր Պետրոսյան. Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»), Ջանլուիջի Բուֆոն («Յուվենտուս»), Նեյմար (ՊՍԺ/ «Բարսելոնա»)

Ռոբերտ Գասպարյան. Ջանլուիջի Բուֆոն («Յուվենտուս»), Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»), Լուկա Մոդրիչ («Ռեալ»)

Լավագույն մարզիչ

Արթուր Պետրոսյան. Զինեդին Զիդան («Ռեալ»), Դիեգո Սիմեոնե («Աթլետիկո»), Լեոնարդո Ժարդիմ («Մոնակո»)

Ռոբերտ Գասպարյան. Զինեդին Զիդան («Ռեալ»), Մասիմիլիանո Ալեգրի («Յուվենտուս»), Լեոնարդո Ժարդիմ («Մոնակո»):

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը