Մոսկվայում կրակել են փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի բնակարանի ուղղությամբ
Մոսկվայում անհայտ անձինք պնեվմատիկ զենքից կրակահերթ են բացել ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի բնակարանի պատուհանների ուղղությամբ։ Քաղաքական գործիչն այնտեղ ապրում է իր ընտանիքի հետ միասին։
Ինչպես հայտնում է life.ru-ն, դեպքը հետաքննում է Ռուսաստանի ՆԳՆ-ի կենտրոնական ապարատը։
Նախնական տվյալներով՝ կրակահերթը բացել են անչափահաս չարագործները։Մետաղական գնդակները վնասել են ոչ միայն Ռոգոզինի, այլև նրա հարևանների բնակարանի պատուհանները։
Մոսկվայում կրակել են փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի բնակարանի ուղղությամբ