Գերմանիան վերսկսել է մարզել քրդական զինուժին՝ Փեշմերգեին
Գերմանիայի զինված ուժերը վերսկսել են մարզել իրաքյան Քուրդիստանի «Փեշմերգե» կոչվող զորաջոկատներին։
Ըստ թուրքական «Yaniakit» թերթի կայքի՝ այդ մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարարության խոսնակ Յենս Ֆլոսդորֆը։
Աղբյուրը հիշեցնում է, որ հոկտեմբերի 13-ին պաշտոնական Բեռլինը ժամանակավորապես դադարեցրել էր Փեշմերգեի մարզումները՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Որպես պատճառ առաջ էր քաշվել այն հանգամանքը, որ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ մղվող պայքարի շրջանակներում գերմանացի զինվորներին վտանգ է սպառնում։
Գերմանացի պաշտոնյան շեշտել է, որ Իրաքը մեծ կարևորություն ունի Գերմանիայի համար և իրենք ուշադրությամբ հետևում են երկրում տեղի ունեցող իրադարձություններին։
Թուրքական աղբյուրը նկատել է տալիս, որ Գերմանիան Թուրքիային չի տրամադրում մի շարք գերմանական արտադրության զենքեր, բայց դրա փոխարեն զինում է Փեշմերգեին։
Հիշեցնենք, որ գերմանացի զինվորները 2014թ․ սկսած մարզում են «Փեշմերգե»-ին ԻՊ-ի դեմ պայքարի շրջանակներում։

Աղբյուրը` Ermenihaber.am