«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն բնական գազի սակագների վերանայման հայտ է ներկայացրել
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին է ներկայացրել հանրապետությունում գործող բնական գազի սակագների վերանայման հայտը՝ հիմք ընդունելով ներկրման գնի փոփոխությունը ընթացիկ տարվա ապրիլի 1-ից սկսած:
Մասնավորապես, ամսական մինչև 10.0 հազար նորմալ խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին (բաժանորդներին) վաճառվող յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի գործողսակագինը՝ 96 000 դրամ է՝ներառյալԱԱՀ։ Առաջարկվողսակագինը՝ 136 000 դրամ՝ներառյալԱԱՀ:
Ընկերության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ այդ փոփոխությունը նախատեսված է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ և ՌԴ «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ միջև ստորագրված բնական գազի առուվաճառքի երկարաժամկետ պայմանագրով, որի հիմնական պայմանը բնական գազի գների աստիճանական բարձրացումն է՝համապատասխանեցնելով դրանք միջազգային գներին:
«ՀայՌուսգազարդ»-ում կարծում են, որ ի տարբերություն այլ երկրների, որտեղ վառելիքի արժեքի թանկացումը կտրուկ բնույթ է կրում, ապագա տարիների ընթացքում ներկրվող գազի գնի աստիճանաբար աճի ապահովագրումը Հայաստանի համար լուրջ հնարավորություն է ստեղծում խուսափել գնային կտրուկ ցնցումներից և պահպանել համեմատաբար կայուն և պլանային վիճակ տնտեսության մեջ, միաժամանակ բաժանորդների համար ապահովելով բարձր սակագնի անցման ավելի մեղմ ընթացք:
Ներկրման պայմանագրի համաձայն՝ 2010թ. ապրիլի 1-ից մինչև 2011թ. մարտի 31-ը ներառյալ բնական գազի գնման գին էր սահմանվել 200 ԱՄՆ դոլար/հազ.խմ, ներկայիս 154 ԱՄՆ դոլար/հազ. խմ փոխարեն:
«2010թ. համար ՀՀ ներկրվող բնական գազի միջին տարեկան գնման գինը կկազմի 170 ԱՄՆ դոլար/հազ.խմ: Համեմատության համար նշենք, որ այսօր որպես գործող բացառիկ գին հանդիսանում է Բելառուսի օրինակը, որտեղ այն կազմում է 186-190 ԱՄՆ դոլար:
Ներկայումս «ՀայՌուսգազարդ» -ի ծառայություններից օգտվում է 600 հազար ընտանիք և ընկերությունը ձգտում է անել հնարավորը յուրաքանչյուր բաժանորդի պահանջները բավարարելու, ընկերության նկատմամբ նրա վստահության մակարդակը բարձրացնելու համար: Ծառայությունն այսօր ունի սոցիալական լուրջ բաղկացուցիչ և Ընկերությունն ավելի քան շահագրգիռ է, որպեսզի բնական գազի գինը մատչելի լինի սպառողների համար, հատկապես, երբ դեռ չենք հաղթահարել ֆինանսատնտեսական գլոբալ ճգնաժամի ծանր հետևանքները:
Այդ հետևանքը «ՀայՌուսգազարդ» -ի համար արձանագրեց սպառման ծավալների 20 տոկոս նվազում, որի արդյունքում ընկերությունը կորցրեց պլանավորված եկամուտների զգալի մասը և ֆինանսական տարին փակեց վնասով, ինչը, սակայն, չխանգարեց, որպեսզի ընկերությունը մնա հանրապետության խոշոր հարկատուներից մեկը։ Համաձայն կանխատեսումների, իրացման ծավալների նվազման միտումը կպահպանվի նաև ընթացիկ տարում։ Հաշվի առնելով իրացման շուկա կորցնելու հնարավոր վտանգը, ընկերության կողմից առաջարկվել է հնարավոր ցածր սակագին, որը նախորդ տարվա վնասների փոխհատուցում չի նախատեսում, այլ ընդամենը համակարգը և շուկան պահելու խնդիր է դնում: Առաջարկվող սակագինն էապես ցածր է այն սակագնից, որն անհրաժեշտ է գազամատակարարման համակարգի զարգացման անհրաժեշտ մակարդակի ապահովման և տնտեսագիտորեն հիմնավորված բոլոր ծախսերի փոխհատուցման համար»,- նշված է «ՀայՌուսգազարդ»-ի մամլո հաղորդագրությունում:
Ինչ վերաբերում է բնակչության և խոշոր սպառողների սակագների տարբերությանը, ապա, ըստ «ՀայՌուսգազարդ»-ի, դա պայմանավորված է նրանց բաժին ընկնող շահագործման և պահպանման ծախսերի չափով և իրացված գազի ծավալներով: Մասնավորապես, ընդհանուր ծախսերի շուրջ 65%-ը բաժին է ընկնում բնակչության հատվածին, այն դեպքում, երբ սպառողների այդ խմբի կողմից սպառվում է իրացված գազի ընդհանուր ծավալի 36%-ը:
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն բնական գազի սակագների վերանայման հայտ է ներկայացրել
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին է ներկայացրել հանրապետությունում գործող բնական գազի սակագների վերանայման հայտը՝ հիմք ընդունելով ներկրման գնի փոփոխությունը ընթացիկ տարվա ապրիլի 1-ից սկսած:
Մասնավորապես, ամսական մինչև 10.0 հազար նորմալ խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին (բաժանորդներին) վաճառվող յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի գործող սակագինը՝ 96 000 դրամ է՝ ներառյալ ԱԱՀ։ Առաջարկվող սակագինը՝ 136 000 դրամ՝ ներառյալ ԱԱՀ:
Ընկերության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ այդ փոփոխությունը նախատեսված է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ և ՌԴ «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ միջև ստորագրված բնական գազի առուվաճառքի երկարաժամկետ պայմանագրով, որի հիմնական պայմանը բնական գազի գների աստիճանական բարձրացումն է՝ համապատասխանեցնելով դրանք միջազգային գներին:

7or.am