Լրահոս

28.12.2010 14:07


Հակոբ Հակոբյան. «Ամռանը վերացնելով արտադրական պոտենցիալը` մենք հիմա եկանք և կրախին դեմ առանք »

Հակոբ Հակոբյան. «Ամռանը վերացնելով արտադրական պոտենցիալը` մենք հիմա եկանք և կրախին դեմ առանք »

«7օր»-ի հարցին ի պատասխան' ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն ասել է, որ այսօր ձվի դեֆիցիտը պայմանավորված է արտադրական և տնտեսական հարաբերություններով: Նրա համոզմամբ' ստեղծված իրավիճակն ազդանշան է, որ այդ ոլորտներում մենք ունենք կառավարման կազմակերպման լուրջ խնդիր և այդ համակարգում սկզբունքները պետք է փոխվեն:

-Իսկ ինչո՞ւ է եղել այդպես: Որովհետև, երբ որ ամռանը ձվի գինը իջավ սարսափելի չափով, այդ ժամանակ հարց չառաջացավ' ինչո՞ւ իջավ: Իջնելու պատճառով այդ ճյուղով զբաղվող մարդիկ ուղղակի պարտադրված մորթ արեցին, թռչունի թվի քանակը Հայաստանում պակասեց, իսկ դեկտեմբեր ամիսն այն ամիսն է, որ յուրաքանչյուր քաղաքացի միջին հաշվով շուրջ 6 անգամ ավելի է ձու օգտագործում, քան թե սովորական օրերին: Այսինքն, ամռանը վերացնելով արտադրական պոտենցիալը' մենք հիմա եկանք և կրախին դեմ առանք,-ասել է Հ. Հակոբյանը:    

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը