Աշխարհ

21.10.2017 21:03


Մխիթարյանը չկարողացավ փրկել ՄՅՈւ-ին պարտությունից

Մխիթարյանը չկարողացավ փրկել ՄՅՈւ-ին պարտությունից

Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Ջոն Սմիթ Գելֆարմ» ստադիոնում հյուրընկալվեց «Հադերսֆիլդին»:

Խաղն ավարտվեց տանտերերի հաղթանակով` 2:1: Տանտերերի կազմում գոլով աչքի ընկան Աարոն Մույը և Լորան Դեպուատրը: Երկրորդ խաղակեսի վերջնամասում «կարմիր սատանաների» կազմում հաշվի տարբերությունը կրճատեց Մարկուս Ռեշֆորդը:

Հյուրերի կազմում հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հայ ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս եկավ երկրորդ խաղակեսի սկզբնամասում:

Նշենք, որ սա «Մանչեսթեր Յունայթեդի» առաջին պարտությունն էր Անգլիայի ընթացիկ առաջնությունում:

Այս խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 20 միավորով մնաց մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում: «Հադերսֆիլդը» 12 միավորով բարձրացավ 10-րդ տեղ:

«Հադերսֆիլդ»-«Մանչեսթեր Յունայթեդ»` 2:1

Գոլերը` Մույ (28), Դեպուատր (33) - Ռեշֆորդ (78)

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը