Լրահոս

29.01.2010 10:43

ԱՄՆ պետդեպարտամենտը պատասխանել է պաշտոնական Բաքվի բողոքի նոտային

Ադրբեջանի արտաքին գործերի մամլո քարտուղար Էլխան Պոլուխովը  «Trend News»-ին հայտնել է, թե ի պատասխան Միացյալ Նահանգներին ուղղված Ադրբեջանի բողոքի նոտայի, ԱՄՆ պետդեպարտամենտից հայտնել են, որ ԱՄՆ վարչակազմը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղ անվամբ որևէ համակարգ։ Նրա խոսքերով, ԱՄՆ պետդեպարտամենտի պատասխանը Ադրբեջանի դեսպանատունը ստացել է հունվարի 26-ին։

Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ ԱՄՆ Կոնգրեսը ընդունեց Լեռնային Ղարաբաղին 8 մլն դոլար տրամադրելու օրինագիծը, ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանը պետդեպարտամենտին ներկայացրեց իր երկրի պաշտոնական բողոքի նոտան։ Պոլուխովի խոսքերով, Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի պատասխանում ասված է, թե ԱՄՆ-ն ևս մեկ անգամ հայտարարում է, որ ԼՂ-ում իրականացվող ծրագրերի հարցում Վաշինգտոնը առաջնորդվում է Ադրբեջանին թափանցիկ տեղեկատվություն տրամադրելու սկզբունքով։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։