Լրահոս

21.10.2017 07:46


Վրաերթի են ենթարկվել 13-ամյա, 85-ամյա և 57-ամյա քաղաքացիներ

Վրաերթի են ենթարկվել 13-ամյա, 85-ամյա և 57-ամյա քաղաքացիներ

Հոկտեմբերի 19-ին, ժամը 14.45-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Մարգարյան-Ֆուչիկի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 13-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 19-ին, ժամը 19.10-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Շիրակի փողոցի թիվ 56 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 85-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 19-ին, ժամը 16.55-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Պ.Սևակի փողոցի թիվ 110/1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 57-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը