Աշխարհ

20.10.2017 14:35


Անդրանիկ Կարապետյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն

Անդրանիկ Կարապետյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն

Ալբանիայի Դուրրես քաղաքում շարունակվող ծանրամարտի Մ 20 և Մ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հայ ծանրորդներն այսօր նվաճել են հերթական մեդալը՝ 85 կգ քաշային կարգում հանդես եկող Անդրանիկ Կարապետյանը երկամարտի 360 կգ արդյունքով դարձել է Եվրոպայի (Մ 23) չեմպիոն:

Այսօր մրցահարթակ դուրս կգան նաև 94 կգ քաշային Կարուշ Ղուկասյանը և 90 կգ քաշային Տաթև Հակոբյանը:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

Այս խորագրի վերջին նյութերը