Մառնեուլիում հարձակվել են «Վրացական երազանք»-ի նախընտրական շտաբի վրա․ կան վիրավորներ
Մառնեուլիի շրջանի Կղիզիլաջլո գյուղում զինված հարձակում է տեղի ունեցել իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախընտրական շտաբի վրա: Վիրավորվել են սակրեբուլոյի մեծամասնական թեկնածուն, գործող պատգամավորն ու նրա բարեկամը: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց: Վրաստանի ներքին գործերի նախարարության տեղեկացմամբ՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Մառնեուլի է ուղևորվել նաև ՆԳ նախարար Գիորգի Մղեբրիշվիլին։
Հիշեցնենք, որ վաղը՝ հոկտեմբերի 21-ին, Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն են։

Աղբյուրը՝ aliq.ge