Մկրտիչ Մինասյանի կարծիքով հավի ձվի գնի աճը կապված է սուբյեկտիվ գործոնի հետ
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը, տարին ամփոփելով, անդրադարձավ վերջերս նկատվող գների աճին։ Որպես գների բարձրացման պատճառ նա նշեց «համաշխարհային շուկաներում նմանատիպ պրոցեսների արձանագրումը, որը և ուղղակիորեն ազդում է մեր շուկայի գների վրա»։
Իսկ ինչ վերաբերում է հավի ձվի գնի բարձրացմանը, ապա, բանախոսի կարծիքով, այն կապված է նաև սուբյեկտիվ գործոնի առկայության հետ։
-Մեր հակամենաշնորհային հանձնաժողովը այստեղ անելիք ունի, և մեղավորները պետք է պատժվեն, - ավելացրեց նա։