Տնտեսական

19.10.2017 20:44


Կառավարությունը «Նանման» ՍՊԸ-ին մաքսատուրքից ազատելու արտոնություն է տրամադրել

Կառավարությունը «Նանման» ՍՊԸ-ին մաքսատուրքից ազատելու արտոնություն է տրամադրել

Կառավարության որոշմամբ թույլատրվել է «Նանման» ՍՊԸ-ին օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: «Նանման» ՍՊԸ-ն գործում է թեթև արդյունաբերության բնագավառում:

Ընկերությունը ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել շուրջ 59.6 մլն ՀՀ դրամի ներդրում և ստեղծել 3 նոր աշխատատեղ՝ 78 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով: Արտադրանքի ծավալները կկազմեն՝ մոտ 91 մլն ՀՀ դրամ, որից՝ մոտ 47 մլն ՀՀ դրամը կիրացվի ՀՀ-ում, մոտ 40 մլն ՀՀ դրամը՝ ԵԱՏՄ երկրներում, մոտ 4 մլն ՀՀ դրամը՝ ԵՄ երկրներում։

ՀՀ կառավարություն

Այս խորագրի վերջին նյութերը