Լրահոս

19.10.2017 14:53


Ահազանգ․ «Սասունցի Դավիթ» կայարանում՝ երկաթուղու գծերի վրա, նկատվել է կասկածելի իր

Ահազանգ․ «Սասունցի Դավիթ» կայարանում՝ երկաթուղու գծերի վրա, նկատվել է կասկածելի իր

Հոկտեմբերի 19-ին, ժամը 11:42-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի «Սասունցի Դավիթ» կայարանում՝ երկաթուղու գծերի վրա նկատվել է կասկածելի իր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և սակրավորների խումբը:

Հայտնաբերված իրը չի խոչընդոտում երկաթուղու երթևեկությունը:

Պարզվել է, որ հայտնաբերված իրը РП-4 հակագազի օդազտիչ է, որը տեղափոխվել է անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը