Լրահոս

28.12.2010 13:45


Գերասիմ Ալավերդյանի հրաժարակնը ձվի դիֆիցիտի ու ձվի գների հետ կապ չունի՞

Գերասիմ Ալավերդյանի հրաժարակնը ձվի դիֆիցիտի ու ձվի գների հետ կապ չունի՞

Ամփոփելով տարին ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանը պատասխանելով «Ի՞նչն է ձվի դիֆիցիտի առաջացման պատճառը և ո՞վ է դրա մեղավորը» «7օր»-ի հարցին ասել է.

-Երևի թե չկարողանամ մատնանշել մեղավորներին, բայց որ խնդիրը կա՝ փաստ է: Ինձ թվում է այստեղ իր ծանրակշիռ խոսքն ունի ասելու տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը, և պետք  վիճակն ուսումնասիրվի ու եթե կան մեղավորներ, նրանք իսկապես պետք է ենթարկվեն պատասխանատվության: Մենք երկրում ընդհանրապես երբեք ձվի դիֆիցիտ չենք ունեցել, այլ ընդհակառակը, անցած տարիներին մենք էինք ձու արտահանում երկրից:

Նա հույս է հայտնել, որ Տնտեսական մրցակցության հանձնաժողովը խնդիրն ուսումնասիրում է և առաջիկայում հարցերի պատասխանները կտրվեն:

Խ. Հարությւնյանը նշել է նաև, որ Էկոնոմիկայի նախարարությունը հանդես է եկել նախաձեռնությամբ' հանրապետություն  ձու է ներկրվել ու գները հնարավոր է երկու օրվա ընթացքում կայունանան:

Գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանի հրաժարակնը ձվի դիֆիցիտի ու ձվի գների հետ կապ չունի, այդ հացում նա մեղք չունի:

-Նրա հետ կանչելու մասին Արթուր Բաղդասարյանը տեղեկացրել է լրագրողներին և պատճառները հրապարակվել էին:

Հնարավոր թեկնածուների անուններ նա չի տվել, նշելով, որ առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում կամ Ամանորից հետո այն կհրապարակվի.

-Ինչպես ասեց Արթուր Բաղդասարյանը' մենք Նոր տարին կսկսենք նոր նախարարով,- եզրափակել է նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը