Թուրքիան ակտիվացրել է Հայաստանի մեկուսացմանն ուղղված ջանքերը
Թուրքիան նոր քայլեր է ձեռնարկում Հայաստանի մեկուսացման և տարածաշրջանային ծրագրերին նրա չընդգրկվելու ուղղությամբ։ Կիրակի՝ դեկտեմբերի 5-ին, Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհադ Էրգյունը Հայաստանին սահմանակից Արդահան նահանգի նահանգապետ Մուստաֆա Թեկմենի հետ նոր արդյունաբերական գոտու հիմք է դրել։ Նախարար Էրգյունը հանդիսավոր արարողության ժամանակ կոչով դիմել է Վրաստանին և Ադրբեջանին ակտիվորեն մասնակցելու այդ ծրագրի իրականացմանը։ Իր խոսքերով՝ Արդահանը որոշ ժամանակ անց կդառնա ներդրումների և տարածաշրջանի արդյունաբերական կենտրոն, քանի որ այն «Մեծ մետաքսե ճանապարհ» գլոբալ ծրագրի կարևոր տեղամասերից մեկն է համարվում։
Հարկ է նշել, որ Բաքվում Արդահանի նահանգապետը Քուր գետի երկրների Միության առաջարկությամբ է հանդես եկել, այսինքն՝ Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի միության, որոնց տարածքով և հոսում է տարածաշրջանի ամենամեծ Քուր գետը։ Արդահանում արդյունաբերական կերնտրոնի կառուցումը, ենթադրվում է, այդպիսի միության ստեղծման առաջին քայլն է։ Ինչպես նշում են մասնագետները՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծի իրականացումից, Արդահանը արդյունաբերական գոտի դարձնելուց, հետագայում նաև Նախիջևանի և Իրանի հետ կապի ամրապնդումից հետո կստեղծվեն պայմաններ տարածաշրջանային տնտեսական համագործակցության ամրապնդման համար։

Ըստ Regnum-ի