Աշխարհ

18.10.2017 20:00


Թուրքիայում ուսուցիչը աշակերտին ծեծել է «դ» տառը գրել չկարողանալու համար (տեսանյութ)

Թուրքիայում ուսուցիչը աշակերտին ծեծել է «դ» տառը գրել չկարողանալու համար (տեսանյութ)

Ադանա նահանգի Սեյհան շրջանի Շաըքփաշա դպրոցում ուսուցիչը ծեծի է ենթարկել առաջին դասարանի աշակերտի, ով չի կարողացել գրատախտակի վրա գրել թուրքերեն «դ» տառը:

Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի՝ միջադեպի կապակցությամբ հետաքնություն է սկսվել:

Աշակերտներից մեկը գաղտնի նկարահանել է ուսուցչի կողմից աշակերտի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու տեսարանը և տեղադրել համացանցում:

Աղմուկ հանած տեսանյութը մեծ դժգոհությունների ալիք է բարձրացրել, մասնավորապես ուսուցիչների շրջանում:

Ադանայում գտնվող Թուրքիայի կրթության նախարարության մասնաճյուղից հայտնել են, որ կարգազանց ուսուցիչն արդեն հեռացված է աշխատանքից:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը