Աշխարհ

18.10.2017 19:13


Սերժ Թանկյանի 5000 ԱՄՆ դոլարի մարտահրավերը (տեսանյութ)

Սերժ Թանկյանի 5000 ԱՄՆ դոլարի մարտահրավերը (տեսանյութ)

Աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի մենակատար, երգահան Սերժ Թանկյանը մարտահրավեր է առաջարկում։

«Շատերն ինձ հարցնում են՝ որտեղի՞ց է գալիս երաժշտությունը, որտեղի՞ց են գալիս երգերը: Ես խորապես հավատում եմ, որ դրանք գալիս են կոլեկտիվ գիտակցությունից: Նրանք որևէ արվեստագետի մեջ չեն: Յուրաքանչյուր երգ սկսվում է գաղափարից կամ հնչյունից։ Դուք ունեք 7 նոտա, որոնցից պետք է սկսեք, ուստի ձեր ստեղծագործության առաջին 7 նոտան պետք է լինեն հենց այդ 7 նոտաները: Դուք կարող եք դրանով ջազ կամ ռոք երգ գրել, կամ սիմֆոնիա. ինչ տեսակ երաժշտություն, որ ցանկանաք: Այն չի կարող երեք րոպեից երկար լինել: Մնացածը դուք եք որոշում: Ես Սերժ Թանկյանն եմ և սա իմ մարտահրավերն է՝ ես տալիս եմ ձեզ 7 նոտա, իսկ դուք ինձ տալիս եք ձեր լավագույն ստեղծագործությունը»,-նշել է Թանկյանը Youtube-ում տեղադրված հոլովակում::

«7 նոտա» երաժշտական մարտահրավերի հաղթողին կտրվի 5000 ԱՄՆ դոլար:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը