Իր թեկնածությունը նախագահական երկրորդ ժամկետի համար առաջադրելու հավանականությունը Մեդվեդևը չի բացառում
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը չի բացառում, որ իր թեկնածությունը կառաջադրի նախագահական երկրորդ ժամկետի համար։ Լեհաստան իր այցի նախօրեին այս մասին նա հայտնել է լեհական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում։
«Ես այս մասին արդեն խոսել եմ։ Եթե իրավիճակը մեր երկրում լինի կարգին և կայուն, եթե բնակչության կողմից համապատասխան աջակցություն ունենամ, ես դա չեմ բացառում։ Սակայն նույնիսկ այսպես կոչված սին նկատառումներով, ինչի մասին երբեմն ասում են, էլ չխոսելով քաղաքական գործելակերպի նկատառումներից, այս մասին նախապես չեն հայտարարում»,-լեհ լրագրողի հարցին Ռուսաստանի նախագահի պատասխանն է փոխանցել Կրեմլի մամլո ծառայությունը։