Ադրբեջանի ԱԻՆ զինծառայողը ինքնասպանության փորձ է արել
Հոկտեմբերի 17-ին Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության զորամասերից մեկում զինծառայող Ալիև Էլշադ Մարդան օղլուն(Əliyev Elşad Mərdan oğlu) որովայնի շրջանում դանակի 4 հարված է ստացել և տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հայտնում է ադրբեջանական Report լրատվական գործակալությունը:
Ըստ աղբյուրի՝ զինծառայողը իրավապահ մարմիններին հայտնել է, որ փորձել է ինքնասպան լինել: Իրավապահ մարմինները շարունակում են դեպքի հետ կապված հետաքննությունը: Միջադեպը եղել է Բաքվի Բինաքեդի շրջանում:
Նշենք, որ ԱԻՆ զինծառայողը ծնվել է 1997-ին Ադրբեջանի Խաչմազ շրջանի Աղյազը գյուղում: Մոտ 4 ամիս է, ինչ ծառայում էր ԱԻՆ զորամասերից մեկում:
Ադրբեջանում բոլոր զինված ստորաբաժանումները՝ բանակ, պետական սահմանապահ ծառայթույուն, ԱԻՆ զորքեր, համալրվում են ընդհանուր զորակոչից։
Ադրբեջանի ԱԻՆ զինծառայողը ինքնասպանության փորձ է արել
Հոկտեմբերի 17-ին Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության զորամասերից մեկում զինծառայող Ալիև Էլշադ Մարդան օղլուն (Əliyev Elşad Mərdan oğlu) որովայնի շրջանում դանակի 4 հարված է ստացել և տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հայտնում է ադրբեջանական Report լրատվական գործակալությունը:
Ըստ աղբյուրի՝ զինծառայողը իրավապահ մարմիններին հայտնել է, որ փորձել է ինքնասպան լինել: Իրավապահ մարմինները շարունակում են դեպքի հետ կապված հետաքննությունը: Միջադեպը եղել է Բաքվի Բինաքեդի շրջանում:
Նշենք, որ ԱԻՆ զինծառայողը ծնվել է 1997-ին Ադրբեջանի Խաչմազ շրջանի Աղյազը գյուղում: Մոտ 4 ամիս է, ինչ ծառայում էր ԱԻՆ զորամասերից մեկում:
Ադրբեջանում բոլոր զինված ստորաբաժանումները՝ բանակ, պետական սահմանապահ ծառայթույուն, ԱԻՆ զորքեր, համալրվում են ընդհանուր զորակոչից։
Աղբյուրը՝ razm.info