Մոսկվայում 29-ամյա հայ տաքսիստ է կալանավորվել, ով մեղադրվում է իր ուղևորներին թունավորելու մեջ (տեսանյութ)
Մոսկվայում 1,5 ամսյա կալանքի է առնվել ՀՀ քաղաքացի Վահագն Կարապետյանը, այդ մասին հաղորդում է «Մոսկվա»-ն։ Վերջինիս մեղադրում են իր ուղևորներին թունավորելու մեջ։
29-ամյա երիտասարդը մարդկանց մասնավոր տեղափոխում էր իրականացնում 2015 թվականից։ Կարապետյանի վարձակալած բնակարանում իրավապահները հայտնաբերել են 20 բջջային հեռախոս, 98 ձեռքի ժամացույց, ինչպես նաև 190 հատ ուժեղ ազդեցության «կլոզապին» հաբ։
Նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ «Դիտավորյալ առողջությանը վնաս հասցնելը, որն առաջացրել է մարդու մահ» և «Կողոպուտ՝ մարդու առողջությանը մեծ վնաս հասցնելու հետևանքներով» հոդվածներով։
Նախաքննության վարկածով՝ նա իր ուղևորներին առաջարկել է հանքային ջուր, որի մեջ նախապես լցրել է հոգեմետ դեղորայք, այնուհետև թալանել նրանց։

Վ. Կարապետյանն ընդունել է իր մեղքը։
Աղբյուրը՝ shamshyan.com