Լրահոս

28.12.2010 13:31


ՀՀԿ պատգամավոր. «Կան բոլոր հիմքերը հաջորդ տարի զարգացումն ապահովելու համար»

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ տարին ամփոփեց ՀՀԿ խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը։ Նրա կարծիքով՝ 2010թ-ը հարուստ էր թե՛ քաղաքական առումով և թե՛ տնտեսական ու սոցիալական խնդիրների լուծման իմաստով։ Նա նշեց, որ, եթե 2008թ-ը ընտրական և հետընտրական ժամանակահատված էր իր բոլոր դժվարություններով, իսկ 2009թ-ը, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, ֆինանսա-տնտեսական ճգնաժամային փուլ էր, և տնտեսության մեջ արձանագրվել էր 14.4% անկում, ապա 2010թ-ին հաջողվեց կանգնեցնել և հաղթահարել այդ գործընթացները և գրանցել 2.6% աճ։ Մ.Մինասյանը նաև ավելացրեց, որ դրված են բոլոր հիմքերը և ստեղծված են բոլոր հնարավորությունները հաջորդ տարի զարգացում ապահովելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը