Թուրքիայի զինուժի գլխավոր շտաբի պետը հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ
Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Թուրքիայի զինուժի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ լեյտենանտ Զաքիր Հասանովի հետ հետ:
Ըստ թուրքական «Anadolu» լրատվական գործակալության՝ Աքարը Թբիլիսի է ժամանել, որպեսզի մասնակցի Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինուժի գլխավոր շտաբերի միջև կայանալիք ժողովին:
Թեև ադրբեջանական աղբյուրները պնդում են, որ հանդիպման ժամանակ խոսվել է ղարաբաղյան հակամարտության մասին, այնուամենայնիվ թուրքական աղբյուրները որևէ տեղեկություն չեն հայտնում այդ մասին:
Հասանովի հետ հանդիպումից հետո Աքարը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Թուրքիա-Ադրբեջան-Վրաստանժողովին քննարկվելու են մի շարք հարցեր, որոնք կապված են պաշտպանության ոլորտում եռակողմ համագործակցության հետ:
Աքարը ընդգծելով, որ Վրաստանը Թուրքիայի համար ռազմավարական գործընկեր է, նշել է, որ պաշտոնական Թբիլիսիի հետ ռազմական համագործակցությունը շարունակվելու է:
Թուրքիայի զինուժի գլխավոր շտաբի պետը հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ
Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Թուրքիայի զինուժի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ լեյտենանտ Զաքիր Հասանովի հետ հետ:
Ըստ թուրքական «Anadolu» լրատվական գործակալության՝ Աքարը Թբիլիսի է ժամանել, որպեսզի մասնակցի Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինուժի գլխավոր շտաբերի միջև կայանալիք ժողովին:
Թեև ադրբեջանական աղբյուրները պնդում են, որ հանդիպման ժամանակ խոսվել է ղարաբաղյան հակամարտության մասին, այնուամենայնիվ թուրքական աղբյուրները որևէ տեղեկություն չեն հայտնում այդ մասին:
Հասանովի հետ հանդիպումից հետո Աքարը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան ժողովին քննարկվելու են մի շարք հարցեր, որոնք կապված են պաշտպանության ոլորտում եռակողմ համագործակցության հետ:
Աքարը ընդգծելով, որ Վրաստանը Թուրքիայի համար ռազմավարական գործընկեր է, նշել է, որ պաշտոնական Թբիլիսիի հետ ռազմական համագործակցությունը շարունակվելու է:
Աղբյուրը` Ermenihaber.am