Թբիլիսիում հանդիպել են Ադրբեջանի ՊՆ ղեկավարը, Թուրքիայի և Վրաստանի ԶՈւ ԳՇ պետերը
Հոկտեմբերի 17-ին Թբիլիսիում կայացել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի, Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտապի պետ Հուլուսի Աքարի և Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ Վլադիմիր Չաչիբաիայի հանդիպումը: Կողմերը քննարկել են եռակող ռազմական համագործակցությունը: Այս մասին հայտնում է ադրբեջանական պետական «Ազերթաջ» լրատվական գործակալությունը:
Գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը, բանակի գեներալ Հուլուսի Աքարը և գեներալ-մայոր Վլադիմիր Չաչիբաիան քննարկել են՝
Երեք երկրների ռազմական համագործակցության հեռանկարները,
Տարածաշրջանում իրականացվող տնտեսական նախագծերի համատեղ պահպանությունը,
Տարածաշրջանային հիմնախնդիրները, այդ թվում
Արցախյան հակամարտությունը,
Վրաստանի տարածքային ամբողջականության հետ կապված խնդիրներ:
Հանդիպման արդյունքներից առայժմ այլ մանրամասներ չեն հրապարակվել: Հիշեցնեք, որ երեք երկրների զինված ուժերը սեպտեմբերին Վրաստանում խաղարկել էին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի պաշտպանության գործողություններ: Վարժանքների ընթացքում իրականացվել էր նաև բազմազգ բրիգադի շտաբի ստեղծման առաջադրանք:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանդիպման համար Վրաստան էր այցելել հոկտեմբերի 16-ին: Նույն օրը նրան ընդունել էին Վրաստանի ՊՆ Լևան Իզորիան և ԶՈւ ԳՇ պետ Վ. Չաչիբաիան:
Հոկտեմբերի 17-ի առավոտյան Թբիլիսում հանդիպել էին Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետը և Ադրբեջանի ՊՆ ղեկավարը: Հուլուսի Աքարը հայտարարել է, որ եռակողմ հանդիպմանը քննարկելու են նաև ռազմական արդյունաբերության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր: Այս հարցի քննարկման մասին առայժմ տեղեկություններ չկան:
Թբիլիսիում հանդիպել են Ադրբեջանի ՊՆ ղեկավարը, Թուրքիայի և Վրաստանի ԶՈւ ԳՇ պետերը
Հոկտեմբերի 17-ին Թբիլիսիում կայացել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի, Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտապի պետ Հուլուսի Աքարի և Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ Վլադիմիր Չաչիբաիայի հանդիպումը: Կողմերը քննարկել են եռակող ռազմական համագործակցությունը: Այս մասին հայտնում է ադրբեջանական պետական «Ազերթաջ» լրատվական գործակալությունը:
Գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը, բանակի գեներալ Հուլուսի Աքարը և գեներալ-մայոր Վլադիմիր Չաչիբաիան քննարկել են՝
Հանդիպման արդյունքներից առայժմ այլ մանրամասներ չեն հրապարակվել: Հիշեցնեք, որ երեք երկրների զինված ուժերը սեպտեմբերին Վրաստանում խաղարկել էին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի պաշտպանության գործողություններ: Վարժանքների ընթացքում իրականացվել էր նաև բազմազգ բրիգադի շտաբի ստեղծման առաջադրանք:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանդիպման համար Վրաստան էր այցելել հոկտեմբերի 16-ին: Նույն օրը նրան ընդունել էին Վրաստանի ՊՆ Լևան Իզորիան և ԶՈւ ԳՇ պետ Վ. Չաչիբաիան:
Հոկտեմբերի 17-ի առավոտյան Թբիլիսում հանդիպել էին Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետը և Ադրբեջանի ՊՆ ղեկավարը: Հուլուսի Աքարը հայտարարել է, որ եռակողմ հանդիպմանը քննարկելու են նաև ռազմական արդյունաբերության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր: Այս հարցի քննարկման մասին առայժմ տեղեկություններ չկան:
Աղբյուրը՝ razm.info