Լրահոս

28.12.2010 13:00


Վարդան Օսկանյանի գրասենյակից արձագանքել են մամուլի հրապարակումներին

Հարգելի գործընկերներ,

 Երեկ և այսօր մամուլում հրապարակումներ կային Սիվիլիթաս հիմնադրամի նախագահ Վարդան Օսկանյանի որդու' Արա Օսկանյանի կողմից 1948 թ. ծնված քաղաքացի Ալեքսանդր Գրիգորյանին վրաերթի ենթարկելու վերաբերյալ: Հայտնում ենք, որ «վրաերթ» որպես այդպիսին տեղի չի ունեցել: Մեքենան ցածր արագության վրա կողքով դիպել է 62-ամյա քաղաքացի Գրիգորյանին, որը վայր է ընկել: Արա Օսկանյանը տուժողին, որը որևէ մարմնական վնասվածք չի ստացել և վստահեցրել է, որ իրեն լավ է զգում, առաջարկել է տեղափոխել տուն: Դեպքի վայր ժամանած ոստիկանը, սակայն, պնդել է, որ, կարգի համաձայն շտապ օգնության մեքենա կանչվի: Շտապ օգնությունը տուժողին տեղափոխել է Մարգարյան բժշկական կենտրոն, որտեղ մոտ 15 րոպե զննություն անցնելուց և որևէ թաքնված վնասվածք չհայտնաբերելուց հետո, քաղաքացի Գրիգորյանը գնացել է տուն: Միջադեպն այսքանով ավարտվել է: 

 Մնում է հույս ունենալ, որ գործող  պետական պաշտոնյաները և նրանցից շատերի' ուշադրության շատ ավելի «արժանի»  ազգականները նույնպես կլինեն հասարակության ուշադրության կենտրոնում:

 Մաղթում ենք ձեզ անփորձանք տարի և ամենայն բարիք: 

Այս խորագրի վերջին նյութերը