Իրաքի բանակը խոշոր հարձակման է անցել Քիրքուքի շրջանում
Իրաքի զինուժը հոկտեմբերի 16-ին լայնածավալ գործողություններ է սկսել նավթագազային պաշարներով հարուստ Քիրքուքը քրդերից գրավելու համար: Իրաքյան կողմից հայտնում են, որ արդեն գրավել են մի շարք կարևոր շրջաններ, այդ թվում՝ խոշոր գազային ընկերություն: Այս մասին հայտնում էարաբական «Ալ-Ջազիրա» լրատվականյքը՝ փոխանցելով իրաքյան աղբյուրներից ստացած տեղեկությունը:
Նախնական տվյալներով՝ Իրաքի բանակը արդեն գրավել է Քիրքուքի հարավի մի շարք կարևոր հենակետ, այդ թվում՝ North Gas Company կայանները, արդյունաբերական շրջանները: Իրաքյան զինուժը շարունակում է առաջխաղացումը:
Քրդական կողմից հայտնում են, որ իրաքյան զինուժը քաղաք չի մտել, նավթային շրջանները և ավիաբազան վերահսկում է քրդական Փեշմերգան: Սակայն քրդական ուժեր նահանջել են Քիրքուքի հարավային Թուզ Խուրմատու, Թազա Խուրմատու բնակավայրերից:
Քրդական կոմղից նաև հայտնում են, որ Իրաքի զինուժին աջակցում են Իրանի հովանավորությամբ գործող Հաշդ ալ-Շաաբի խմբավորման մարտիկները:
ԱՄՆ պաշտպանության դեպարտամնետից կողմերին կոչ են արել խուսափել հետագա էսկալացումից, քանի որ դա շեղում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարից:
Ավելի վաղ Իրաքի վարչապետ Հեյդար Աբադին զորքերին հրամայել էր «Քիրքուքում անվտանգությունն ապահովել բնակչության և Փեշմերգայի հետ»: Այս հայտարարությունն անհասկանլի է, քանի որ Քիրքուքը առայժմ քրդերի վերահսկողության տակ է, և այնտեղ իրաքայն զինուժ տեղակայելու համար առաջին հերթին պետք է բախումներ լինեին հենց քրդական Փեշմերգայի հետ:
Սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում անկախության հանրաքվեից հետո Բաղդադի և Էրբիլի միջև լարվածությունը շարունակում է աճել: Ըստ որում Իրաքի կառավարությանն օժանդակում են Թուրքիան և Իրանը: Հիմնական կռվախնձորներից մեկն էլ հենց նավթագազային պաշարներով հարուստ Քիրքուքն է, որը նախկինում Քրդական ինքնավար շրջանի մաս չէր կազմում:

Աղբյուրը՝ razm.info