Լրահոս

28.12.2010 12:59


Հայերի գյուտերը ԱՄՆ-ում

Այսօր «Ուրբաթ» ակումբում «Սարդարապատ» շրժման ներկայացուցիչներ Տիգրան Խզմալյանը և Էմիլ Աբրահամյանը խոսել են աշխարհում և հատկապես ԱՄՆ-ում կատարված 20-րդ դարի ամենանշանավոր գյուտերի ու հայտնագործությունների մասին, որոնց հեղինակները ամերիկայի հայկական համայնքի ներկայացուցիչներ են։ Բոլոր այդ գյուտերը գրանցված են վերջերս Լոս Անջելեսում լույս տեսած՝ Ստեփան Պարթամյանի «YES, WE HAVE» («Այո՛, մենք ունենք») գրքում։

Այսպես օրինակ, Միացյալ Նահանգներում հայ ճարտարագիտական մտքի առաջին արտոնագրված նմուշն է 1908թ. ներկայացված և 1911թ. պաշտոնապես գյուտ ճանաչված Գաբրիել Կազանջյանի մազերի չորացման սարքը՝ «ֆենը»։

Մեկ այլ ամերիկահայ գյուտարար՝ Արթուր Բուլբուլյանը, 1944թ. արտոնագիր ստացավ ամերիկյան օդուժի համար խիստ անհրաժեշտ՝ օդաչուների թթվածնային դիմակի գյուտի համար։

Դժվար է պատկերացնել այսօրվա քաղաքակրթությունը՝ առանց դրամաբաշխային սարքի (բանկոմատ), որի գյուտը 1956թ. արել է Լյութեր Սիմիջյանը։ Սա ամերիկահայերի գյուտարարության երկար ցանկի ընդամենը մի փոքրիկ մասն էր։

-Հետևությունը մեկն է՝ մեր հայրենիքն ի վիճակի է ու անպայման կատարելու է գիտական, կրթական, տնտեսական ու հասարակական թռիչքային զարգացում՝ օգտագործելով համայն հայության մտավոր ու նյութական ներուժը։ Սակայն դա հնարավոր է լինելու միմիայն Հայաստանը զավթող, թալանող, կեղեքող բռնատիրությունից ազատագրելուց հետո,- եզրափակել է ասուլիսը Տ. Խզմալյանը։

Այս խորագրի վերջին նյութերը