Ղրղզստանում նախագահ են ընտրում․ Ալմազբեկ Աթամբաևը չի կարող կրկին հավակնել նախագահի պաշտոնին
Այսօր առավոտյան Ղրղզստանում նախագահական ընտրություններ են մեկնարկել։ Այդ երկրի ԿԸՀ-ի փոխանցմամբ՝ 2375 ընտրատեղամասերը կաշխատեն տեղական ժամանակով 08։00-ից մինչև 20։00-ն։
Քվեարկելու իրավունք ունի 3․025․770 քաղաքացի։ Նախագահի պաշտոնի համար պայքարում է 11 թեկնածու։ Նախապես գրանցվել էր 59 մարդ, բայց նրանցից մի քանիսի գրանցումը կա՛մ չեղյալ է համարվել, կա՛մ ինքնաբացարկ են հայտնել։
Հարցումները ցույց են տալիս, որ հիմնական մրցակիցներն են նախկին վարչապետեր Սոորոնբայ Ժեերենբեկովը (Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն) և ընդիմության ներկայացուցիչ Օմուրբեկ Բաբանովը։
Ղրղզստանի գործող նախագահ Ալմազբեկ Աթամբաևի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է դեկտեմբերի 1-ին։ Ըստ այդ երկրի Սահմանադրության՝ նա չի կարող կրկին հավակնել նախագահի պաշտոնին։

7or.am