Լրահոս

14.10.2017 15:08


Հերթական գողությունը՝ «Իզի Փեյ» ԱՊԸ-ից. Սարյան փողոցում կոտրել են վճարային տերմինալը և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար

Հերթական գողությունը՝ «Իզի Փեյ» ԱՊԸ-ից. Սարյան փողոցում կոտրել են վճարային տերմինալը և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար

Երեկ՝ հոկտեմբերի 13-ին, հերթական գողությունն է տեղի ունեցել Երևանում «Իզի Փեյ» ընկերության նկատմամբ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված ընկերության իրավաբանը դիմել է ոստիկանության Կենտրոնական բաժին և հայտնել, որ նույն օրը, ժամը 04։30-ից մինչև 12։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Սարյան փողոցի 35 հասցեում գտնվող «Իզի Փեյ» ընկերությանը պատկանող վճարային տերմինալը կոտրելու միջոցով այնտեղից հափշտակել են խոշոր չափի գումար։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գողը կամ գողերը տարել են մոտ 375 հազար դրամ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու և այն կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը