Առաջիկայում վարժանքներ կանցկացնեն նաև ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը․ Սիդորով
ՀԱՊԿ «Փոխգործակցություն – 2017» զորավարժության ավարտի շրջանակներում կազմակերպության միացյալ շտաբի պետ գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը հայտնել է, որ զորավարժության համար նախօրոք առաջադրված նպատակին հասել են։
ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի խոսքով՝ կվերլուծեն բոլոր թերացումները, կընդունեն անհրաժեշտ բոլոր որոշումները ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի առավել արդյունավետության համար։ Իսկ առջևում նոր փուլ է՝ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ վարժանքների անցկացմամբ։
«Կազմակերպվել է փոխգործակցություն ոչ միայն զինված ուժերի ստորաբաժանումների միջև, զորավարժությանը նաև ակտիվորեն մասնակցել են ոստիկանության և այլ ուժային կառույցների ստորաբաժանումները»,-նշել է գեներալ-գնդապետը։
Հիշեցնենք, որ հոտեմբերի 13-ին Հայաստանում անցկացվել է «Փոխգործակցություն – 2017» զորավարժության եզրափակիչ փուլը: Վարժանքներին ներգրավված էր ՀԱՊԿ անդամ պետությունների ավելի քան 2500 զինծառայող, շուրջ 500 միավոր սպառազինություն և զինտեխնիկա, այդ թվում` 25 ավիացիոն միջոցներ և թռչող սարքեր:

Աղբյուրը՝ razm.info