Աշխարհ

14.10.2017 17:20


Գերմանիայից ապաստան խնդրող թուրքերի թիվն աճել է

Գերմանիայից ապաստան խնդրող թուրքերի թիվն աճել է

2017թ․ սեպտեմբերին աճել է Գերմանիայից ապաստան խնդրող Թուրքիայի քաղաքացիների թիվը։

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Arti49» լրատվակայքը, սեպտեմբերին Գերմանիայից ապաստան է խնդրել 1025 թուրք։

Աղբյուրը շեշտում է, որ 2017թ․ օգոստոսին ապաստան խնդրած թուրքերի թիվը 877 էր, իսկ հուլիսին՝ 598։

Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը նաև տվյալներ է ներկայացրել, թե 2017թ․ սեպտեմբերին քանի գաղթական է ընդունել երկիրը։
Ըստ այդմ՝ սեպտեմբերին Գերմանիա է գաղթել շուրջ 14․688 մարդ։

Ամենաշատը Գերմանիա են գաղթել Սիրիայից (3110), Իրաքից (1864)։ Երրորդ հորիզոնականում Թուրքիան է (1016)։

Հիշեցնենք, որ
Գերմանիայից ապաստան խնդրող Թուրքիայի քաղաքացիների թիվը ավելացավ հատկապես 2016թ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո։ Գերմանիայից ապաստան խնդրածների մեջ էին նաև թուրք բարձրաստիճան զինվորականներ։

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը