Թուրքիան շարունակում է զինտեխնիկա կուտակել Սիրիայի տարածքում
Հոկտեմբերի 13-ի գիշերը Սիրիայի հյուսիսային Իդլիբ նահանգ ներխուժած Թուրքիայի զինուժը (TSK) շարունակում է զինտեխնիկա կուտակել տեղանքում։
Ըստ թուրքական «Anadolu» լրատվական գործակալության՝ սպասվում է, որ Իդլիբ կմտնեն լրացուցիչ ստորաբաժանումներ, ինչպես նաև ծանր տեխնիկա։
Հայտնի է դարձել, որ Իդլիբում թուրքական ուժերը սկսել են հիմնել դիտորդական կետեր, որոնք կարևոր դեր են խաղալու նահանգում սահմանված «անվտանգության» գոտու շրջանակներում։
Նախատեսվում է Իդլիբի տարբեր շրջաններում հիմնել ավելի քան 10 դիտորդական կետեր։
Թուրքիայի զինուժը տեղակայվելու է Իդլիբի այն վայրերում, որոնք սահմանակից են սիրիական Աֆրին շրջանի հետ, որն էլ այժմ գտնվում է Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ։
Աստանայում ձեռքբերված համաձայնությամբ՝ Իդլիբում «անվտանգության» գոտի է սահմանվել. որպես երաշխավոր երկրներ հանդես են գալիս Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը:
Ըստ եռակողմ համաձայնության՝ Թուրքիայի բանակը ապահովելու է Իդլիբի անվտանգությունը ներսից, իսկ Ռուսաստանը՝ դրսից։
Իդլիբում անվտանգության գոտի ստեղծելու պատճառներից մեկն այն էր, որ նահանգում լարված դրություն է ստեղծվել, քանի որ «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության ճյուղավորումներից մեկը փորձում է տարածքը իր վերահսկողության տակ վերցնել: Իսկ Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը նպատակ ունեն կանխել դա:

Աղբյուրը` Ermenihaber.am