ԵԽԽՎ բյուրոն կոչ է արել անհապաղ հեռացնել Ադրբեջանին ՄԻԵԴ-ից
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բյուրոն կոչ է արել Ադրբեջանին հանել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կազմից, քանի որայդերկիրը չի կատարում ՄԻԵԴ-ի որոշումները:
ԵԽԽՎ բյուրոյի կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը շարունակում է չկատարել «Իլգար Մամեդովն ընդդեմ Ադրբեջանի» գործով դատարանի կայացրած դատավճիռը՝ ԵԽԽՎ բյուրոն կոչ է արել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի Բարձր պայմանավորվող կողմերին հնարավորինս շուտ կիրառել կոնվենցիայի 46.4-րդ հոդվածով նախատեսված ընթացակարգը՝ Ադրբեջանի բացառումը ՄԻԵԴ-ից։
Եվրոպական կառույցներն ու բազմաթիվ պաշտոնյաներ բազմիցս պահանջել են Ադրբեջանից ազատ արձակել Իլգար Մամեդովին և ափսոսանք են հայտնել, որ չնայած դատարանի եզրակացություններին և հնչած կոչերին՝ Իլգար Մամեդովը շարունակում է մնալ կալանքի տակ: Հիշեցնենք, որ «Ռեալ» շարժման առաջնորդ Իլգար Մամեդովը մեղադրվել է 2013 թվականի հունվարին Իսմաիլիի անկարգությունները կազմակերպելու մեջ և դատապարտվել 7 տարվա ազատազրկման: 2014թ. ՄԻԵԴ-ը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել նրան, բայց մինչ օրս Ադրբեջանը չի իրականացրել ՄԻԵԴ-ի այդ որոշումը:
ԵԽԽՎ բյուրոն կոչ է արել անհապաղ հեռացնել Ադրբեջանին ՄԻԵԴ-ից
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բյուրոն կոչ է արել Ադրբեջանին հանել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կազմից, քանի որ այդ երկիրը չի կատարում ՄԻԵԴ-ի որոշումները:

7or.am