Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է, թե որ դեպքում Հայաստանը կկարողանա օգտվել «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղուց
Ադրբեջանը քանիցս հայտարարել է, որ այն բանից հետո, ինչ Հայաստանն իր զորքերը դուրս կբերի «ադրբեջանական տարածքներից», այդ ժամանակ էլ կկարողանա օգտվել տարածաշրջանային ինտեգրման հնարավորությունից։
Այդ մասին Trend-ի հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը՝ մեկնաբանելով այն փաստը, որ վերջերս հայ հասարակությունում սկսվել է քննարկվել «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղուց Հայաստանի օգտվելու հարցը։
Հաջիևը Հայաստանին մեղադրել է «Մեղրի-Ջուլֆա և Գյումրի-Կարս երկաթուղիները ոչ աշխատանքային վիճակի վերածելու» համար և կրկնել, որ Հայաստանը ԲԹԿ-ից կկարողանա օգտվել այն դեպքում, եթե հայկական զորքերը դուրս բերվեն «ադրբեջանական տարածքներից»։
«Ադրբեջանը տարածաշրջանում մշտապես խաղում է կայունացնող դեր, խթանում է տարածաշրջանային համագործակցությունն ու այնպիսի նախագծերի զարգացումը, ինչպիսիք են ԲԹԿ-ը, TANAP-ը, TAP-ը, «Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը», Հյուսիս-Հարավն ու Հարավ-Արևմուտքը։ ԲԹԿ-ի կառուցումը մեծ հեռանկարներ է խոստանում տարածաշրջանային համագործակցության, տարանցիկ հնարավորությունների, ապրանքաշրջանառության մեծացման, Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի տնտեսությոնների համար հավելյալ հնարավորություններ ստեղծելու տեսանկյուններից»,-հայտարարել է Հաջիևը։

Աղբյուրը՝ Artsakhpress.am