Վրաստանի խորհրդարանը հաղթահարեց նախագահի վետոն և հաստատեց նոր Սահմանադրությունը
Վրաստանի խորհրդարանը հոկտեմբերի 13-ին կայացած արտահերթ նիստում հաղթահարել Է նախագահի վետոն, որը դրվել Էր բարձրագույն օրենսդիր մարմնի կողմից երեք ընթերցմամբ ընդունված Սահմանադրության վրա։
Ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները քվեարկությանը չեն մասնակցել, նրանք դահլիճում կախել Էին «Ոտնակոխ արված Սահմանադրություն» պաստառը:
Նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, որը վետո Էր դրել նոր Սահմանադրության վրա, պատճառաբանված ուղղումներ Էր ուղարկել խորհրդարան, քանզի համարում Էր, որ նոր Սահմանադրությունը «նախապատրաստված չԷ» եւ չի վայելում հասարակության ու ընդդիմադիր ուժերի աջակցությունը: Ընդսմին Մարգվելաշվիլին հայտարարել Էր, որ եթե խորհրդարանական մեծամասնությունն ընդունի իր դիտողությունները, երկիրը կունենա «համաձայնության փաստաթուղթ»: Սակայն խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները չընդունեցին նախագահի կոչերը:
Նոր Սահմանադրությունն ապահովում Է Վրաստանի անցումը խորհրդարանական կառավարման եւ Էականորեն սահմանափակում Է նախագահի լիազորությունները: Նոր Սահմանադրությունն ուժի մեջ կմտնի մեկ տարուց՝ նախագահի ընտրվելուց հետո, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Աղբյուրը՝ Artsakhpress.am