Աշխարհ

13.10.2017 19:54


Հայաստանի Մ17 հավաքականն ամոթալի պարտություն կրեց (տեսանյութ)

Հայաստանի Մ17 հավաքականն ամոթալի պարտություն կրեց (տեսանյութ)

Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության ընտրական փուլը մեկնարկել է: Հոկտեմբերի 13-ից 19-ը Չեխիայում կայանում է 3-րդ խմբի հանդիպումները: Հիշեցնենք, որ այդ խմբում Հայաստանի մրցակիցներն են Չեխիան, Թուրքիան և Իսրայել:

Այսօր Հայաստանի պատանեկան հավաքականը մրցել է Չեխիայի տարիքակից ընտրանու հետ և պարտվել 0:7 հաշվով:

Տիգրան Առաքելյանի գլխավորած ազգային թիմի խաղացողները 4 գոլ ընդունել են առաջին խաղակեսում, 3-ը՝ երկրորդում:

Հայաստանի Մ17 հավաքականը հաջորդ հանդիպումն անցկացնելու է Թուրքիայի թիմի հետ հոկտեմբերի 16-ին:

Չեխերի գոլերի տեսանյութն՝ այստեղ:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը