Լրահոս

13.10.2017 19:36


Վրաերթի են ենթարկվել 6-ամյա և 19-ամյա քաղաքացիներ

Վրաերթի են ենթարկվել  6-ամյա և 19-ամյա քաղաքացիներ

Հոկտեմբերի 12-ին, ժամը 19.50-ի սահմաններում, «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատ քաղաքի Շահումյան փողոցի 35 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 12-ին, ժամը 19.00-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Գյումրիի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 9/9/Ա շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 4 անձանց, ովքեր քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 12-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Եղեգնաձորի Մոմիկի փողոցի թիվ 6 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 19-ամյա քաղաքացուհու և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը