Տնտեսական

14.10.2017 07:56


Բանկերի կողմից գնվել է 82,979,856 դոլար

Բանկերի կողմից գնվել է 82,979,856 դոլար
2017թ-ի հոկտեմբերի 09-ից 13-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 82,979,856 դոլար 479.33դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւվաճառվել 85,753,700 ԱՄՆ դոլար 480.67դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է7,350,000 դոլարի առք եւ վաճառք 480.75 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 8,470,795 EUR 563.07 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւվաճառվել 13,458,925 EUR 567,88 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,203,198,355 ՌԴ ռուբլի 8.24 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւվաճառվել 603,782,070 ՌԴ ռուբլի 8.33 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Հոկտեմբերի 2-ից հոկտեմբերի 8ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամովտեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 54.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝34.3 մլն ԱՄՆ դոլար:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը