Աֆրիկյան ֆուտբոլային թիմի 7 մարզիկի` հունվարի 1-ին ծնված լինելը կասկածներ է առաջացրել
Աֆրիկյան Նիգերի պատանեկան ֆուտբոլային հավաքականի շուրջ սկանդալ է հասունանում:
Հավաքականի` մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության հայտացուցակում յոթ ֆուտբոլիստի ծննդյան ամսաթիվը նշված է եղել հունվարի մեկը, ինչը կասկածների տեղի է տվել:
Այս մասին հայտնում է «Le Figaro»-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, աֆրիկյան թիմի հայտացուցակում ընդգրկված 21 խաղացողից յոթը ծնվել է հունվարի մեկին: Նրանցից հինգը ծնվել է 2000 թվականին, իսկ երկուսը՝ 2001 թվականին:
Եթե 2000 թվականին ծնված հինգ խաղացող ծնվեր մեկ օր շուտ, նրանք չէին կարողանա մասնակցել մրցաշարին:
Նշվում է, որ հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Վերդինին փորձել է հերքել խարդախության մասին ենթադրությունները:
«Այնտեղ տարեդարձեր չեն նշում, ահա թե ինչու անմիջապես չեն գրանցում ծննդյան ամսաթիվը: Մարդիկ հայտնում են իրենց տարիքը, երբ պետք է լինում անձնագիր վերցնել: Ես աշխատել եմ այդ թվում մեծահասակ մարզիկների հետ, և ոմանք նույնիսկ չեն իմացել իրենց ծննդյան ամսաթիվը», - ասել է նա:
Նշենք` խմբային փուլի ավարտից մեկ տուր առաջ Նիգերի Մ17 հավաքականը D խմբում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը և հավակնում է փլեյ-օֆ փուլ դուրս գալուն:
Վերջին տուրում Նիգերի ընտրանին կմրցի Բրազիլիայի իր հասակակիցների հետ: Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 13-ին: Նշենք` աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնությունն ընթանում է Հնդկաստանում:

Աղբյուրը՝ armsort.am