Աշխարհ

13.10.2017 19:28


Վրաստանում մետրոյի նոր կայարան է բացվելու

Վրաստանում մետրոյի նոր կայարան է բացվելու

Թբիլիսիի մետրոպոլիտենի «Համալսարանական» կանգառը կբացվի հոկտեմբերի 16-ին: Թբիլիսիի քաղաքային զարգացման հիմնադրամի տեղեկատվությամբ՝ կանգառն առաջին ուղևորներին կընդունի երկուշաբթի օրվա երկրորդ կեսից:

Կանգառի շինարարական աշխատանքները տևել են ավելի քան 1 տարի: «Համալսարանական» կանգառից ուղևորները հնարավորություն կունենան դուրս գալ Վաժա-Փշավելա և Սանդրո Էուլիի փողոցներ: Ընդհանուր առմամբ կանգառը կունենա 4 ելք:

Մետրոպոլիտենի նոր կանգառի շինարարությունը ֆինանսավորվել է Ասիական զարգացման բանկի կողմից: Կանգառի վրա ծախսվել է ավելի քան 83 մլն լարի: Շինարարական աշխատանքներն իրականացրել է մրցույթում հաղթած իսպանական կազմակերպություն:

Տեղեկացնում է Allnews.ge-ն:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը