Աշխարհ

13.10.2017 12:54


Ռաբիս երգիչ Վարդանիկը, ով ավազակային հարձակում կատարելու համար գտնվում է հետախուզման մեջ, մեկ այլ հանցագործություն կատարելու համար Ռուսաստանում բռնվել է (տեսանյութ)

Ռաբիս երգիչ Վարդանիկը, ով ավազակային հարձակում կատարելու համար գտնվում է հետախուզման մեջ, մեկ այլ հանցագործություն կատարելու համար Ռուսաստանում բռնվել է (տեսանյութ)

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Ռուսաստանի Դաշնությունում հանցագործություն կատրելու կասկածանքով բռնվել է Երևան քաղաքի Ռոստոմյան փողոցի բնակիչ՝ 34-ամյա Վարդան Եղիազարյանը, ով Հայաստանում ավելի շատ հայտնի է «Ռաբիս երգիչ Վարդանիկ» մականվամբ, ում նկատմամբ այս տարվա հուլիսի 6-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավազակային հարձակում կատարելու համար հայտարարվել է հետախուզում։ Հայաստանի և Ռուսաստանի իրավապահները համատեղ գործողություններ են կատարում, որպեսզի Վարդանիկին արտահանձնեն Հայաստան։

Հուլիսի 6-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վլադիմիր Ասատրյանը միջնորդություն էր ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը հետախուզում հայտարարեր և որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացներ Երևան քաղաքի Ռոստոմյան փողոցի բնակիչ, 34-ամյա Վարդան Եղիազարյաինի նկատմամբ: Դատավոր Գագիկ Պողոսյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել էր ՀԿԳ ավագ քննիչ Վ. Ասատրյանի միջնորդությունը և Վ. Եղիազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել երկամսյա կալանքը: Եթե Վ. Եղիազարյանը, ով հանրությանն ավելի շատ հայտնի է «ռաբիս երգիչ Վարդանիկ», հայտնաբերվեր կամ մեղայականով ներկայանար իրավապահ մարմիններին, նա տեղափոխվելու էր Նուբարաշենի բանտ, որից հետո քննիչը նորից դիմելու էր դատարան՝ դատավորի որոշումը վերահաստատելու համար: Ոստիկանությունն ու քննչական բաժինը հիմնավորել էին Վարդանիկի կատարած ավազակային հարձակումը և իրենց ձեռքի տակ ունեն նաև տեսանյութեր, որով հիմնավորվում էր կատարված հանցագործությունը, նաև տվյալներ, որ հանցագործությունը կատարելուց հետո Վարդանիկը ժամեր անց անցել էր ՀՀ սահմանը:

Այս խորագրի վերջին նյութերը