Goal. Ինչպես է Կլոպը փրկել կիսապաշտպանության մաեստրո Մխիթարյանին
Անգլիայի առաջնության 8-րդ տուրի` «Լիվերպուլ»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղից առաջ հեղինակավոր «Goal.com» ինտերնետ-պարբերականը հետաքրքիր հոդված է հրապարակել մանկունիացիների հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի և մերսիսայդցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի մասին:
Հոդվածագիրը նշում է, որ 28-ամյա ֆուտբոլիստը կարող էր ՄՅՈւ-ի հետ խաղում դաշտ դուրս գալ «Լիվերպուլի» կազմում, սակայն 2013 թվականին մերժել է մերսիսայդցիներին Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի պատճառով:
Նշվում է, որ տևական ժամանակ «Լիվերպուլի» սկաուտները հետևել են Մխիթարյանի խաղին, երբ վերջինս դեռ հանդես էր գալիս Դոնեցկի «Շախտյորում»: «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը 2013 թվականին նույնիսկ մի քանի հեռախոսազրույց է ունեցել Մխիթարյանի հետ` բացատրելով նրան, թե ինչպես հարձակողական ոճի կիսապաշտպանը կհամապատասխանի Սթիվեն Ջերարդի և Լուիս Սուարեսի հետ, և թե ինչու է նա իդեալական տաբերակ ակումբի զարգացման ծրագրերի համար:
Այդ զրույցներից հետո Մխիթարյանը մտածել է «Լիվերպուլ» տեղափոխվելու ուղղությամբ, բայց երկու շաբաթ անց նա վճռական է եղել «Բորուսիա» տեղափոխվելու հարցում: Իսկ այն մարդը, որը մտքափոխ է արել Մխիթարյանին «Լիվերպուլի» ներկայիս գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն է:
Կլոպը 4 տարի առաջ ընդհատել է իր արձակուրդը, որպեսզի հանդիպի Մխիթարյանի հետ և համոզի նրան տեղափոխվել «Բորուսիա».
«Ես ընտրեցի Դորտմունդը, քանի որ ինձ դուր եկավ, թե ինչպես են խաղում այնտեղ: Ֆուտբոլիստները ևս սիրեցին ինձ, և այնտեղ էր մեծագույն մարզիչ Յուրգեն Կլոպը: Նրա հետ խոսելուց հետո որոշումս հստակ կայացրի: Ես ցանկանում էի տեղափոխվել միայն Դորտմունդ»,- ասել է Մխիթարյանը «11 Freude»-ին տված հարցազրույցում:
«Ես շատ շնորհակալ եմ Կլոպին: Նա աշխատել է իմ անհատականության և հոգեբանության վրա»,- ասել էր Մխիթարյանը «Football Focus»-ին տված հարցազրույցում և շարունակել.
«Դորտմունդում անցկացրած մի քանի խաղից հետո ես սթրեսի մեջ էի, երբ մենք շատ վատ էինք խաղում: Կլոպն ինձ ցույց տվեց ճանապարհը: Նա աջակցում էր ինձ և ասում էր, որ պետք է գլուխս բարձր պահեմ, քանի որ լավ օրեր դեռ կլինեն: Նա օգնել է ինձ դառնալ ավելի լավ ֆուտբոլիստ»:
Գերմանացի մասնագետն էլ մշտապես շատ բարձր է գնահատել Մխիթարյանի պոտենցիալը.
«Կասկած չունեմ, որ նա աշխարհի ամենատաղանդավոր խաղացողներից մեկն է: Նա արագության և տեխնիկայի անհավանական համատեղության է տիրապետում: Շատ քչերի մասին կարող ես նման բան ասել:
Դու կարող ես մոռանալ, որ նա այնպիսի ֆուտբոլիստ է, որը շատ մեծ սպասելիքներ ունի ինքն իրենից: Սա նշանակում է, որ Մխիթարյանը կարող է հիասթափվել իրենից, երբ նույնիսկ լավ է խաղացել: Ձախողումը ֆուտբոլի մի մասն է:
Պարզ է, թե ինչու են աշխարհի լավագույն շախմատիսները Հայաստանից: Նրանք մտածող են, շատ աշխատասեր, և երբ ինչ-որ բան այնպես չի ստացվում, նրանք միայն իրենց են մեղադրում, և սկսում ավելի լավ աշխատել»,- ասել է Կլոպը «Reading the Game»-ին:
Հիշեցնենք` «Լիվերպուլ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը տեղի կունենա վաղը` հոկտեմբերի 14-ին «Էնֆիլդ» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 15:30-ին:

Աղբյուրը՝ armsport.am