Բարսելոնան պատրաստ է Մեսսիին առաջարկել 80 մլն ֆունտ հավելավճար պայմանագիրը երկարաձգելու համար
Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը պատրաստ է հսկայական ծախսեր անել` թիմի հարձակվող Լիոնել Մեսսիին ակումբում պահելու համար, տեղեկացնում է «Daily Mail»-ը:
Ակումբը մտադիր է արգենտինացուն առաջարկել շաբաթական 500 հազար ֆունտ աշխատավարձ: Բացի այդ, նոր պայմանագիր կնքելու դեպքում Մեսսին կստանա 80 մլն ֆունտ հավելավճար:
Ահռելի ծախսն ինչ-որ կերպ փակելու համար «Բարսելոնան» պատրաստ է 2018 թվականին վաճառել «Կամպ Նոու» տնային ստադիոնի անվան իրավունքը:
Ակումբի հաշվարկով` այդ գործարքը թույլ կտա 25 տարվա ընթացքում աշխատել 179 մլն ֆունտ ստերլինգ:
Հիշեցնենք, որ 30-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը «կապտանռնագույնների» հետ լրանում է 2018 թվականի հունիսին:

Աղբյուրը՝ armsport.am