Լրահոս

12.10.2017 16:16


Դավիթաշենի տներից մեկի բակում՝ պատի խոռոչում, նկատվել է օձ

Դավիթաշենի տներից մեկի բակում՝ պատի խոռոչում, նկատվել է օձ

Հոկտեմբերի 12-ին, ժամը 11:13-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշեն 3-րդ փողոցի տներից մեկի բակում՝ պատի խոռոչում, նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բռնել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը