Լոնդոնի «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ, բրիտանական հեռուստաընկերության փորձագետ Նայջլ Վինթերբուրնն անդրադարձել է ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղին:
«Կարծում եմ, որ նա բացառիկ ֆուտբոլիստ է: Ընթացիկ մրցաշրջանում տեսանք Մխիթարյանին մի փոքր այլ դիրքում. այժմ նա խաղում է որպես ենթահարձակվող: Այդ պարագայում նա կարող է տեղափոխվել աջ, որտեղ հանդես է գալիս Մատան, իսկ Խուանը կտեղաշարժվի կենտրոն:
Կարծում եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդն» շատ բազմակողմանի է դարձել հարձակման գծում: Միկիի լավագույն դիրքը հենց դա է, քանի որ նա լավ տեմպ ունի, լավ որակներ, նա կարող է շրջանցել մրցակցին, ինչպես նաև հայտնվել պաշտպանների հետևում:
Զգում եմ, որ այդպիսի խաղացողները միշտ էլ խնդիրներ են ստեղծում պաշտպանների համար»,-Վինթերբուրնի խոսքը մեջբերում է «Sky Sports»-ը:
Վինթերբուրն. Մխիթարյանը բացառիկ ֆուտբոլիստ է

Աղբյուրը՝ armsport.am