Տնտեսական

12.10.2017 14:46


Ռոսսելխոզնադզորը ուժեղացնում է Հայաստանից, Ադրբեջանից ու Բելառուսից ներկրվող լոլիկիների նկատմամբ վերահսկողությունը

Ռոսսելխոզնադզորը ուժեղացնում է Հայաստանից, Ադրբեջանից ու Բելառուսից ներկրվող լոլիկիների նկատմամբ վերահսկողությունը

Ռոսսելխոզնադզորը ուժեղացնում է պտուղ–բանջարեղենի, մասնավորապես, Հայաստանից, Ադրբեջանից ու Բելառուսից ներկրվող լոլիկիների նկատմամբ վերահսկողությունը, քանի որ արգելված արտադրանքի մատակարարման փորձերը շատացել են, հայտնում են գերատեսչությունից: Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Ռոսսելխոզնադզորը որոշ երկրների տարածքից բուսական ծագման արտադրանքի ներկրման ծավալների համեմատական վերլուծություն է անցկացնում։ Վերջին շրջանում ՌԴ արտահանման նպատակով Հայաստան, Ադրբեջան եւ Բելառուս արգելված արտադրանքի ներմուծման փորձերի կտրուկ աճ է գրանցվել, այդտեղից հետագայում մթերքը՝ որպես այդ երկրների տեղական արտադրանք, Ռուսաստան արտահանելու նպատակով։

«ՌԴ տարածք արգելված արտադրանքի ներմուծումը բացառելու նպատակով Ռոսսելխոզնադզորը թվարկված երկրների լիազոր մարմիններին իրազեկել է ապրանքային պիտակի վրա նշել հստակ հասցեով արտադրողի անունը։ ՌԴ ներմուծվող լոլիկների այն խմբաքանակը, որը նման տեղեկություն չի պարունակում, կառգրավվի՝ արտադրության վայրը պարզելու համար»,–ասված է հաղորդագրության մեջ։

Աղբյուրը՝ Artsakhpress.am

Այս խորագրի վերջին նյութերը