Աշխարհ

12.10.2017 16:45


Ռուսաստանի AWACS համակարգով նոր ինքնաթիռն օդ կբարձրանա մինչ տարեվերջ

Ռուսաստանի AWACS համակարգով նոր ինքնաթիռն օդ կբարձրանա մինչ տարեվերջ

Ա-100 «Պրեմիեր» հեռավոր հայտնաբերման ռադիոտեղորոշիչ և կառավարման համակարգերով (ДРЛО) ինքնաթիռը առաջին թռիչքը կկատարի մինչև 2017 թվականի ավարտը: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ տեղակալ Յուրի Բորիսովը, փոխանցում է «ՌԻԱ» լրատվական գործակալությունը:

«Մենք այսօր կարող ենք հաստատել, որ չենք տեսնում բարդություններ և դժվարություններ, որոնք կարող էին մեզ խանգարել՝ օդ բարձրացնել այդ ինքնաթիռը»,-հայտարարել է ՊՆ տեղակալ Բորիսովը

Նշենք, որ ավելի վաղ Յուրի Բորիսովը հայտարարել էր, որ ինքնաթիռը օդ է բարձրանալու այս տարվա հուլիսին, ապա թռիչքի ժամկետը հուլիսից տեղափոխվել էր դեկտեմբեր:

Ա-100 ինքնաթիռը միայն լաբորատորիան արդեն իրականացրել է 5 փորձնական թռիչք, որոնցից առաջինը եղել է 2016-ի հոկտեմբերին:

Ռադիոտեխնիկական համալիրի առանձին տարրերի ցամաքային և թռիչքային փորձարկումների համար ստեղծված «թռչող լաբորատորիան» առաջին անգամ օդ է բարձրացվել դեռևս 2016-ի վերջին: Լաբորատորիան ստեղծվել է հեռավոր ռադիոտեղորոշիչ հայտնաբերման Ա-50 ինքնաթիռների բազայի վրա:

Հեռավոր հայտնաբերման ռադիոտեղորոշիչ և կառավարման համակարգերով բազմաֆունկցիոնալ համալիրը հնարավորություն կտա հայտնաբերել թիրախների նոր մակարդակ, այդ թվում՝ օպերատիվ-տակտիկական ավիացիան:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը