Լրահոս

12.10.2017 20:13


Նուռնուսի գերեզմանատան մոտ այրվել է մոտ 4000 քմ խոտածածկույթ

Նուռնուսի գերեզմանատան մոտ այրվել է մոտ 4000 քմ խոտածածկույթ

Հոկտեմբերի 10-12-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվել է մոտ 4000 քմ, Սյունիքի մարզի Հարժիս գյուղի խաչմերուկի մոտակայքում՝ մոտ 1 հա խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը