Լրահոս

12.10.2017 10:32


Երևանում 30–ամյա վարորդը «Կոմիտաս» շուկայի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին

Երևանում 30–ամյա վարորդը «Կոմիտաս» շուկայի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին

Երեկ՝ հոկտեմբերի 11-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 30-ամյա Լևոն Լազարյանը իր վարած Mercedes մակնիշի 10 QQ 210 համարանիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտայում՝ «Կոմիտաս» շուկայի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին՝ Կոմիտաս պողոտայի 55 շենքի բնակիչ, 56-ամյա Սերժիկ Միրզոյանին տեղափոխել Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ, սակայն, վրաերթի նա գիտակցության չգալով՝ մահացել է:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված հատվածում կա ստորգետնյա անցում, և հետիոտնը եթե անցներ հետիոտնի համար նախատեսված վայրով, ապա վրաերթի չէր ենթարկվի:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը