Աշխարհ

12.10.2017 09:42


Բրյուսելում Ադրբեջանի իշխանությունների դեմ քաղաքական ակցիա կանցկացվի

Բրյուսելում Ադրբեջանի իշխանությունների դեմ քաղաքական ակցիա կանցկացվի

Հոկտեմբերի 23-ին Բրյուսելում եվրոպացի քաղաքական գործիչների, դիվանագետների, իրավաբանների եւ իրավապաշտպանների մասնակցությամբ ադրբեջանական իշխանությունների գործողությունների դեմ քաղաքական ակցիա է անցկացվելու:

Այս մասին haqqin.az-ին հայտնի է դարձել դիվանագիտական աղբյուրներից:

Եվրոպական քաղաքականության «Բաց հասարակություն» ինստիտուտը կազմակերպելու է «Ճնշումներ սահմաններից դուրս. վտարված ադրբեջանցիները Վրաստանում» թեմայով քննարկմում:

Ադրբեջանի կառավարությանը պատրաստվում են մեղադրել «ընդդիմադիրների եւ այլախոհների դեմ աննախադեպ պայքարում»:

Քննարկման կազմակերպիչների խոսքով՝ ադրբեջանական քաղաքացիական հասարակության բազմաթիվ առաջնորդներ ստիպված են եղել լքել երկիրը եւ տեղափոխվել Վրաստան: Սակայն «այս տարվա մայիսին Աֆղան Մուխթարլիի առեւանգումը եւ Ադրբեջանին նրա անօրինական արտահանձնումը դարձել են շրջադարձային Վրաստանում ադրբեջանցի աքսորյալների կյանքում»:

Աղբյուրը՝ Artsakhpress.am

Այս խորագրի վերջին նյութերը