Աշխարհ

11.10.2017 21:31


Վրաստանի կառավարության շենքում մարմարյա բզեզ է հայտնվել

Վրաստանի կառավարության շենքում մարմարյա բզեզ է հայտնվել

Ռուսթավի 2 հեռուստաընկերությունը հայտնում է, որ Վրաստանի կառավարության շենքում մարմարյա բզեզ է հայտնվել։

Նշենք, որ Գյուղատնտեսության նախարարությունը երկօրյա ուսումնասիրությունից հետո հաստատել է, որ միջատը վերջին շրջանում մեծ տարածում է գտել մայրաքաղաքում։ Սա նշանակում է, որ Վրաստանի մայրաքաղաքը նույնչափ վտանգված է, որքան Արեւմտյան Վրաստանը, եզրակացնում է հեռուստաընկերությունը։

Մինչ այս մեծ թվով բզեզներ են գտնվել Վակեի այգում, որտեղ արդեն սկսվել է միջատների դեմ պայքարը։

Կենսաբան Նինո Ինասարիձեն խոսելով միջատի վտանգավորության մասին՝ քաղաքացիներին խորհուրդ է տվել, թե ինչպես ոչնչացնել տներում հայտնված բզեզներին։ Նա ներկայացրել է հիշյալ միջատների դեմ պայքարի համաշխարհային փորձը՝ նշելով, որ դեռևս չի գրանցվել դեպք, որ այն որևէ կերպ ազդում է մարդու առողջության վրա։ Նա միջատի հայտնվելու մասին ստեղծված խառնաշփոթը անհիմն է համարել։

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը